Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները նվազագույն առավելության հասան լոնդոնյան դերբիում: Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 22-րդ րոպեին խփեց Էդեն Ազարը:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 63 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլ. Ազար՝ 22ր: