Լեհաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յեժի Դուդեկը իր հայրենակից Վոյցեխ Շեսնիին խորհուրդ է տվել հանուն իր կարիերայի հեռանալ «Արսենալից»:
Հունվարի մեկից հետո Շեսնին կորցրել է տեղը «զինագործների» հիմնական կազմում: Այժմ Արսեն Վենգերը նախընտրում է վստահել Դավիդ Օսպինային:
Խաղային պրակտիկայի բացակայության պատճառով Շեսնին կարող է կորցնել տեղը նաև իր երկրի ազգային հավաքականում: Դուդեկը, ով նախկինում պաշտպանել է «Լիվերպուլի» գույները, 24-ամյա Շեսնիին խորհուրդ է տվել փոխել ակումբը:
-Իրավիճակը լուրջ է: Բարեբախտաբար մենք երկու այլ դարպասապահներ ունենք, ովքեր կարող են բարձր մակարդակով պաշտպանել դարպասը: Լուկաշ Ֆաբիանսկին լավ մարզավիճակում է, իսկ Արթուր Բորուցը մեծ փորձ ունի: Կարծում եմ՝ մարզիչն ընտրությունը կկատարի վերջին րոպեին:
Իռլանդիայի դեմ խաղում Շեսնիի խաղալու շանսերն ամենից քիչն են: Նրա փոխարեն ես կմտածեի ակումբը փոխելու մասին: Դուք կարող եք տեսնել, որ Արսեն Վենգերի ընտրությունը կանգնել է Դավիդ Օսպինայի վրա,- Դուդեկի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: