Ռահիմ Ստերլինգին վաճառելու դեպքում «Լիվերպուլը», հնարավոր է, ուշադրությունն ուղղի դեպի «Բարսելոնայի» վինգեր Պեդրոն:
Վերջին շրջանում շատ է խոսվում, որ նոր պայմանագիր ստորագրելուց Ստերլինգի հրաժարվելն ամենևին էլ կապված չէ ֆինանսական խնդիրների հետ: Լուրերի համաձայն, Ռահիմը ցանկանում է մշտապես հանդես գալ Չեմպիոնների Լիգայում և խաղալ որպես կենտրոնական հարձակվող:
Իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ արդեն ամռանը «կարմիրները» հնարավոր է ստիպված լինեն վաճառել Ստերլինգին: Եթե դա կայանա, ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բրենդան Ռոջերսը պատրաստ է կրկին հետաքրքրվել իր տրանսֆերային վաղեմի նպատակ Պեդրոյով:
Խոսվում է, որ Պեդրոն հոգնել է լինել «Բարսելոնայի» հարձակվողական եռյակից որևէ մեկի փոխարինողի դերում: Բացի այդ, 27-ամյա իսպանացին ցանկանում է շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձ, ինչը 10 հզր-ով պակաս է նոր պայմանագրով Ստերլինգին առաջարկվող աշխատավարձից:
Եվ վերջապես, 50 մլն ֆունտ տրանսֆերային արժեք ունեցող Ստերլինգի վաճառքից ստացված գումարով Պեդրոյից բացի «Լիվերպուլը» կարող է այն համալրումներ ունենալ: