«Արսենալը» պատրաստվում է արգելափակել իր կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» ցանկացած փորձ:
Լուրերի համաձայն, «քաղաքայինները» ցանկանում են հենց Ուիլշերի միջոցով ավելացնել իրենց կազմում անգլիացի ֆուտբոլիստների թիվը: Սակայն «Արսենալը», որը ժամանակին «Սիթիին» է տվել իր տաղանդավոր ֆուտբոլիստներ Սամիր Նասրիին, Բակարի Սանյային, Գաել Կլիշիին, Էմանուել Ադեբայորին և Կոլո Տուրեին, չի պատրաստվում ազատվել Ուիլշերից:
Եվ չնայած, որ այժմ Ուիլշերի կարիերայի լավագույն շրջանը չէ, «զինագործները» շարունակում են մեծ հույսեր կապել իրենց սանի հետ:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը պատրաստվում է իր մտադրությունը հաստատել Ջեկին նոր պայմանագիր առաջարկելով, չնայած որ 23-ամյա Ուիլշերի գործող պայմանագիրը կլրանա միայն 2018թ-ին:
Շնորհիվ նոր պայմանագրի, Ջեկը կարող է շաբաթական վաստակել 150 հզր ֆունտ: Սպասվում է, որ հինգշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհայտնի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պահելու իրենց մտադրության մասին: