Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները նվազագույն հաշվով առավելության հասան լոնդոնյան դերբիում: Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը:
Այս հաղթանակով «Չելսին» դարձավ Պրեմեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանի չեմպիոն:
Գոլ. Ազար՝ 45ր: