«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս «հաշվիչ վերցնել», որպեսզի համեմատի երկու ակումբների կատարած տրանսֆերները:
«Չելսի» վերադառնալու հաջորդ մրցաշրջանում Մոուրինյոն իր թիմը դարձրեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Շատերի, այդ թվում Արսեն Վենգերի կարծիքով, Ժոզեն այդ հաջողությանը հասավ տրանսֆերների շնորհիվ, սակայն վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում:
Օրինակ, Վենգերը վերջին 12 ամսվա ընթացքում նոր ֆուտբոլիստների համար ծախսել է 100 մլն ֆունտ, իսկ «Չելսին»՝ ընդամենը՝ 82 մլն:
Մոուրինյոն կզարմանա, եթե այս մրցաշրջանում «զինագործները» չեմպիոն չդառնան:
-Վերցրեք հաշվիչ: Եթե դուք ցանկանում եք լինել անկեղծ և օբյեկտիվ, ապա վերցրեք հաշվիչ և հաշվեք: Դա մարզչի և լրագրողի համար ամենապարզ իրն է:
Նրանք հիանալի դարպասապահ են գնել, ինչը շատ կարևոր է թիմի համար: Գումարեք Օզիլին, Սանչեսին, Չեմբերսին, Դեբյուշիին և դուք, հնարավոր է, որ անակնկալի գաք: Դա փայլուն ակումբ է՝ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Նրանք ավելի քան պատրաստ են պայքարել տիտղոսի համար:
Չեմպիոնության համար պայքարում է հինգ ակումբ, սակայն մեկը չեմպիոն է դառնում, մեկը՝ ուղևորվում Եվրոպա Լիգա: Սա է իրականությունը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: