• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչ» 2-3 «Չելսի» (տեսանյութ)

PedroՊրեմիեր Լիգայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

Այս խաղում իր նորամուտը նշեց իսպանացի վինգեր Պեդրո Ռոդրիգեսը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Ազնվականների» նորեկը խաղի հաշիվը բացեց 20-րդ րոպեին, իսկ 10 րոպե հետո արդյունավետ փոխանցում կատարեց Դիեգո Կոստային։ 5 րոպե հետո դաշտի տերերի կիսապաշտպան Ջեյմս Մորիսոնը գրավեց Կուրտուայի դարպասը, սակայն լոնդոնցիները կարողացան 2 գնդակի առավելությամբ գնալ ընդմիջման։ Խաղավարտից 3 րոպե առաջ աչքի ընկավ մեկ այլ իսպանացի Սեզար Ասպիլիկուետան։

Երկրորդ խաղակեսում, չնայած ընդամենը մեկ գոլ խփվեց, սակայն խաղն ավելի հետաքրքիր դարձավ, երբ թվային առավելություն ստացած «Վեստ Բրոմվիչն» ուժերը կենտրոնացրեց մրցակցի տուգանային հրապարակում։ 59֊րդ րոպեին դուբլ ձևակերպեց Մորիսոնը, սակայն Տոնի Պյուլիսի սաներին ավելին անել չհաջողվեց։

«Չելսին» այս ծանր խաղում հաղթանակ տանելով՝ բարձացավ 9-րդ հորիզոնական։

Գոլեր․ Պեդրո՝ 20ր, Կոստա՝ 30ր, Մորիսոն՝ 35ր, 59ր, Ասպիլիկուետա՝ 42ր

Հեռացում․ Թերրի՝ 54ր։

Հետաքրքիր փաստեր