• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

EPLՁեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրի խորհրդանշական հավաքականը․

Team

ՊԵՏՐ ՉԵԽ

Այս տուրի կենտրոնական` «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պետր Չեխը: Նախորդ երկու տուրերում ցուցադրած վատ խաղերից հետո, այս անգամ Չեխն իրեն հիանալի դրսևորեց: «Լիվերպուլի» հետ խաղում նա անառիկ պահեց սեփական դարպասը` 8 անգամ փրկելով իր թիմին վերահաս գոլերից: Շատ տպավորիչ էր նրա խաղը, երբ Բենտեկեն մեն-մենակ դուրս եկավ իր դեմ:

ՇԱՆՍԵԼ ՄԲԵՄԲԱ

Մբեմբան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղի ընթացքում կատարել է 6 գնդակի խլում, 4 անգամ հաղթել է միկրոմենամարտերում և 1 անկյունային է վաստակել:

ՅԱՆ ՎԵՐՏՈՆԳԵՆ

Բելգիացի պաշտպանը «Լեսթերի» հետ արտագնա խաղում կատարել է 4 գնդակի խլում, 7 անգամ հաղթել է միկրոմենամարտերում , իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 86%։

ՍԹԻՎ ԿՈՒԿ

Սթիվ Կուկը «Բորնմուտին» օգնեց տանելու առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ: «Վեստ Հեմի» դեմ խաղում անգլիացի կենտրոնական պաշտպանը հաղթել է 8 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ է խլել և 1 անգամ էլ կարողացել է դրիբլինգի հաշվին շրջանցել մրցակցին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ

Սերբ եզրային պաշտպանը «Էվերթոնի» դեմ խաղում կատարել է 2 հարված դարպասին, որոնցից 1-ն ավարտվել է գոլով: 4 անգամ էլ հաղթել է միկրոմենամարտերում:

ՌԻՀԱԴ ՄԱՀՐԵԶ

Մահրեզն այս մրցաշրջանի բացահայտումներից է: 3 խաղից հետո ալժիրցի ֆուտբոլիստի հաշվին կա 4 խփած գնդակ: Այս տուրում հենց Մահրեզի գոլի շնորհիվ «Լեսթերը» կարողացավ 1 միավոր վաստակել «Տոտտենհեմի» հետ խաղում:

ՅԱՅԱ ՏՈՒՐԵ

Յայա Տուրեն կարծես թե վերագտնում է իր երբեմնի հիանալի մարզավիճակը: Այս մրցաշրջանը լավ է դասավորվում նրա համար: «Էվերթոնի» հետ արտագնա խաղում Տուրեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ամբողջ խաղի ընթացքում կատարել է 57 փոխանցում` 89 % ճշգրտությամբ:

ՋԵՅՄՍ ՄՈՐԻՍՈՆ

Մորիսոնի վիճակագրությունը այս տուրում` «Չելսիի» դեմ խաղում 3 հարված, չիրացրած 11մ, 2 գոլ, 34 փոխանցում` 100 % ճշգրտությամբ: Բացի դրանից մեկ անգամ գնդակ է խլել և հաղթել միկրոմենամարտում: Արժանիորեն ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԲԱԿԱՐԻ ՍԱԿՈ

«Ասթոն Վիլլայի» հետ խաղում հենց Սակոն էր դաշտում լավագույնը: 6 հարված, որից 5-ը դարպասին: 32 փոխանցում` 88 % ճշգրտությամբ, 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին և 3 անգամ էլ իր թիմի համար վաստակել է անկյունային հարվածի իրավունք: Բացի հարձակվելուց Սակոն ակտիվորեն մասնակցել է պաշտպանողական գործողություններին` 3 անգամ գնդակ է խլել: Իսկ հանդիպման վերջում նրա խփած գոլը հաղթանակ է պարգևել «Կրիստալ Փելեսին»:

ԴԻԵԳՈ ԿՈՍՏԱ

Կոստան երկար ժամանակ չէր կարողանում խաղալ իր ողջ հնարավորություններով: Անընդհատ անհանգստացնում էին վնասվածքները: «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա խաղում նա 4 հարված է կատարել` որոնցից 3-ը դարպասին, իսկ դրանցից 1-ն էլ ավարտվել է դարպասի գրավմամբ: 36 փոխանցում` 88 % ճշգրտությամբ:

ՔԱԼԼՈՒՄ ՈՒԻԼՍՈՆ

Անգլիացի 23-ամյա հարձակվողը մտավ «Բորնմուտի» պատմության մեջ՝ դառնալով այդ ակումբի կազմում Պրեմիեր Լիգայի առաջին հեթ-տրիկի հեղինակը: «Վեստ Հեմի» հետ արտագնա խաղում Ուիլսոնը կատարել է 2 գնդակի խլում, 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում, 2 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակիցներին և 1 անգամ էլ վաստակել է անկյունայինի իրավունք:

Տվյալները ըստ` www.whoscored.com կայքի: