«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ֆլումինենսեի» աջ պաշտպան Ուոլասի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին: Գործարքը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 4,5 մլն ֆունտ (5,5 մլն եվրո):
Փաստացի տեղափոխությունը կկայանա ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում, որից հետո 18-ամյա Ուոլասը վարձավճարով կվերադառնա «Ֆլումինենսե» մինչև մրցաշրջանի ավարտ:
Հետևաբար Բրազիլիայի երիտասարդական հավաքականի (Մ20) ֆուտբոլիստը «Սթեմֆորդ Բրիջ» դուրս կգա 2013թ-ի ամռանը: «Չելսիում» Ուոլասը իր տեղը ապահովելու համար կպայքարի Բրանիսլավ Իվանովիչի և Սեզար Ասպիլիկուետայի հետ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Չելսիին» առաջ պատկանում էր Ուոլասի տրանսֆերային իրավունքների 40%-ը, որը ստացել էր 2010թ-ին Դեկուի տեղափոխության ժամանակ: Այժմ 4,5 մլն ֆունտ վճարելով` լոնդոնյան ակումբը ձեռք կբերի տաղանդավոր բրազիլացու տրանսֆերային ողջ իրավունքները: