• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

EPLՁեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը․

Team

Թիմ Հովարդ

Հովարդը «Տոտտենհեմի» հետ խաղում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը: Խաղի ընթացքում ամերիկացի դարպասապահը կատարեց 6 սեյվ և արդարացիորեն ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Բակարի Սանյա

Ֆրանսիացի եզրային պաշտպանը «Ուոթֆորդի» հետ տնային խաղում ուղղակի ֆենոմենալ ցուցանիշներ գրանցեց: 49 փոխանցում՝ 96% ճշգրտությամբ, 1 գնդակի խլում, 1 վաստակած անկյունային, 1 գոլային փոխանցում: Ինչպես նաև 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

Էշլի Ուիլյամս

Էշլի Ուիլյամսը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղի ընթացքում «Սուոնսիի» կենտրոնական պաշտպանը 2 անգամ գնդակ է խլել և 5 անգամ հաղթել միկրոմենամարտերում: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 78%:

Կիրան Կլարկ

«Աստոն Վիլլայի» կենտրոնական պաշտպանը, չնայած «Սանդերլենդի» հետ խաղում իր թիմի բաց թողած 2 գոլին, հայտնվել է 4-րդ տուրի խորդրդանշական հավաքականում: Խաղի ընթացքում Կլարկը հաղթել է 8 միկրոմենամարտերում, 3 անգամ գնդակ է խլել, 1 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակցին: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 74% :

Ժորդան Ամավի

Ամավին նույնպես գերազանց ցուցանիշներ գրանցեց «Սանդերլենդի» հետ խաղում: «Աստոն Վիլլայի» եզրային պաշտպանը հանդիպման ընթացքում 6 անգամ գնդակ է խլել մրցակցից, 1 անգամ հաղթել միկրոմենամարտում, 5 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին: Կատարել է 2 հարված և 1 գոլային փոխանցում: 44 փոխանցում 86% ճշգրտությամբ:

Սադիո Մանե

Մանեն «Նորվիչի» դեմ խաղում 5 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ գնդակ խլել և կատարել 2 գոլային փոխանցում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Յան Մվիլա

«Սանդերլենդի» կիսապաշտպանն «Աստոն Վիլլայի» հետ արտագնա խաղում դարձել է գոլի հեղինակ: Հանդիպման ընթացքում 5 անգամ գնդակ է խլել մրցակցից:

Ֆերնանդինյո

Բրազիլացի կիսապաշտպանն «Ուոթֆորդի» հետ տնային խաղում դարձել է գոլի հեղինակ: 5 անգամ գնդակ է խլել մրցակցից: Կատարած 77 փոխանցումներից ճշգրիտ են եղել 74-ը:

Դուշան Տադիչ

«Նորվիչի» դեմ տնային խաղում Տադիչը 3 րոպեում դարձավ դուբլի հեղինակ: Խաղի ընթացքում 2 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին և 1 անգամ գնդակ խլել: 32 փոխանցումերից 81 % ճշգրիտ են եղել:

Գրացիանո Պելե

Իտալացի գոլահարը «Նորվիչի» դեմ խաղում 8 հարված է կատարել դեպի դարպասը, որոնցից 2-ը դարպասին: Դարձել է գոլի հեղինակ: 8 անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

Բաֆետիմբի Գոմիս

«Սուոնսիի» ֆրանսիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում 3 հարված է կատարել դեպի դարպասը` որոնցից 1-ը ավարտվել է գոլով: 1 անգամ նրա հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին: Հաղթել է 2 միկրոմենամարտերում և 1 անգամ գնդակ է խլել մրցակցից:

Տվյալներն ըստ` www.whoscored.com կայքի

Հետաքրքիր փաստեր