Մադրիդի «Ռեալի» մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացնում է այն պատճառները, որոնք թույլ չտվեցին, որպեսզի կայանա «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը։
Հայտարարության առանցքային կետերը․
1. «Մանչսթեր Յունայթեդը» բանակցությունները սկսեց միայն երեկ երեկոյան։
2.Մադրիդի ժամանակով 13։39-ին «Ռեալը» պայմանագրերն ուղարկել է «Յունայթեդին»։
3. «Յունայթեդը» պայմանագրերի մասին իր մեկնաբանությունն ուղարկել է 8 ժամ անց՝ 21։43-ին։ Այնտեղ որոշ փոփոխություններ էր կատարվել և «Ռեալն» անմիջապես ընդունել է դրանք։
4. Փաստաթղթերը ստորագրել են Դե Խեան և Նավասը։ Այն Մադրիդի ժամանակով 23։32-ին ուղարկվել է «Յունայթեդի» գրասենյակ։ Պահանջվում էր «Յունայթեդի» ստորագրությունը։
5. «Յունայթեդը» Նավասի գործակալի հետ վերջնական համաձայնության է եկել 23։53-ին։ Այդ ժամանակ փաստաթղթերն ուղարկել են, որպեսզի ֆուտբոլիստը ստորագրի։
6. «Յունայթեդը» Դե Խեայի տրանսֆերը ՖԻՖԱ֊ի TMS համակարգում գրանցել է մոտ 00։00-ին և փաստաթղթերն ուղարկել «Ռեալին»։ «Ռեալն» այն ստացել է 00։02-ին, փորձել է TMS համակարգի մուտքի թույլտվություն ստանալ, սակայն այն արդեն արգելափակված է եղել։
7. 00։26-ին «Ռեալին» հաջողվեց լրցացնել փաստաթղթերը TMS-ում և բոլոր պայմանագրերն ուղարկել իսպանական լիգա՝ արդեն իմանալով, որ ժամանակը լրացել է։
8. «Ռեալն» ամեն ինչ արել է ժամանակին, որպեսզի այդ տրանսֆերը կայանա։
Նկարը՝ Օմար Մոմանիի