«Տոտտենհեմի» և ՔՊՌ-ի նախկին մարզիչ Հարի Ռեդնապը քննադել է «Լիվերպուլին»՝ «կարմիրների» ներկայիս կազմը համարելով վերջին տարիների ընթացքում վատագույնը։
Այս ամառվա ընթացքում մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բավական գումար ծախսեց՝ հնչեղ տրանսֆերներ կատարելով, ինչպիսիք են Ռոբերտո Ֆիրմինոն և Կրիստիան Բենտեկեն։ Սակայն Ռեդնապը թերահավատորեն է ընդունում «Լիվերպուլի» հեռանկարները։
-«Լիվերպուլն» ինձ մոտ ոչ մի համակրանք չի առաջացնում։ Կարծում եմ՝ «Լիվերպուլի» թիմը վատագույնն է վերջին տարիների ընթացքում։ Նրանք միջակ ակումբի տպավորություն են թողնում։ Նրանց բախտը պարզապես բերել է, որ մի քանի միավոր են հավաքել։
«Բորնմուտը» պետք է հաղթի նրանց։ Նրանք զարմանալի գոլ խփեցին «Ստոկ Սիթիին»։ Լավ, նրանք լավ խաղացին «Արսենալի» հետ առաջին խաղակեսը։
Կարծում եմ՝ նրանք կկարողանան տեղ գտնել լավագույն հնգյակում։ Այս տարի իմ համակրանքը «Լիվերպուլի» կողմը չէ։ Այժմ, երբ ես ասացի այս ամենը, հրանք, հնարավոր է, հաղթեն լիգան։
Ես սիրում եմ «Լիվերպուլը», և եթե դուք հարցնեք, թե այս երկրում որ ակումբը կցանականայի մարզել, ապա ես կպատասխանեի «Լիվերպուլ», սակայն առաջիկա տարիներին դա չեմ պատկերացնում,֊ ասել է Ռեդնապը։ The Telegraph