«Էվերթոնի» հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարը կարծում է, որ իր թիմակից Մարուան Ֆելայնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի «Գուդիսոն Պարկը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելայնին դարձավ «Էվերթոնի» առաջատար խաղացողը՝ խփելով 8 գնդակ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ խոսվում է նրա տեղափոխվելու մասին: Սակայն Պիենարը հավատում է, որ Ֆելայնին կմնա «Էվերթոնում» մինչև մրցաշրջանի ավարտը:
-Այժմ նա լավ է հանդես գալիս և շարունակում է գոլեր խփել: Չեմ կարծում, որ նա ուզում է հեռանալ: Նա բավականին խելացի է, որպեսզի չգնա այդ քայլին:
Ամեն դեպքում նա է միակ որոշողը: Եթե մի օր որոշի հեռանալ, ապա մենք նրան ամենալավը կմաղթենք, սակայն ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս հունվարին,- Պիենարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: