«Մանչեսթեր Սիթին» դարձավ երկրորդ անգլիական ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը ավարտեց վերջին տեղում: Երեկ Ռոբերտո Մանչինիի սաները զիջեցին Դորտմունդի «Բորուսիային» և չկարողացան շրջանցել «Այաքսին»: Առաջ անգլիական ակումբներից այդպիսի արդյունք էր ունեցել միայն «Բլեքբեռնը» 1995/1996 մրցաշրջանում: