Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։
Լոնդոնյան ակումբն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում իր լավագույն հանդիպումը, որին չկարողացավ դիմակայել անգամ բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված «Սիթին»։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը սեփական հարկի տակ 4 գնդակ ուղարկեց «քաղաքայինների» դարպասը։ «Տոտտենհեմից» հաղթական գոլերը խփեցին Էրիկ Դայերը, Տոբի Ալդերվեյրելդը, Հարի Քեյնը և Էրիկ Լամելան, իսկ հյուրերի հեղինակության գնդակը խփեց Քևին Դե Բրյույնեն։
Այս անակնկալ հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դե Բրյույնե՝ 25ր, Դայեր՝ 45ր, Ալդերվեյրելդ՝ 50ր, Քեյն՝ 61ր, Լամելա՝ 79ր։