Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակում իրենից վերև գտնվող «Սաութհեմպտոնին»։
Ժոզե Մոուրինյոյի «Չելսին» հերթական անհաջող խաղն անցկացրեց և կարելի է արդեն անակնկալ չհամարել նրա թիմի պարտությունները։ Առաջինը հաջողության հասնելուց հետո «ազնվականները» ոչ միայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվն, այլ նաև 3 գնդակ բաց թողեցին՝ պարտվելով սեփական հարկի տակ։ Վիլլիանի գոլին հյուրերից պատասխանեցին Սթիվեն Դևիսը, Սաիդո Մանեն և Գրացիանո Պելեն։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» կշարունակի դոփել աղյուսակի երկրորդ հատվածում։
Չելսի 1-3 Սաութհեմպտոն
Գոլեր․ Վիլլիան՝ 10ր, Դևիս՝ 43ր, Մանե՝ 60ր, Պելե՝ 72ր։