Անգլիական լիգաների գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց Չեմպիոնշիպը ներկայացնող «Միդլսբրոյի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակը և ավելացրած 30 րոպեները գոլազուրկ ստացվեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպում էին հյուրերը։ Լուի վան Գալի սաները պարտվեցին սեփական հարկի տակ և ճանապարհը զիջեցին «Միդլսբրոյին»։