«Չելսիի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի ապաքինումը հասել է վերջնական փուլին։ Ֆուտբոլիստն արդեն մարզվում է առաջին թիմում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Կուրտուան ծնկի վնասվածք ստացավ և ենթարկվեց վիրահատության։ Սպասվում էր, որ 23-ամյա բելգիացին կվերադառնա դեկտեմբերին։
Սակայն երեկ «Չելսին» իր թվիթերյան էջի միջոցով հայտնեց, որ Տիբոյի վրայից վերցվել են բոլոր բժշկական սահմանափակումները։ Այժմ Կուրտուան կարող է մարզվել ողջ ծանրաբեռնվածությամբ։ Հարցը միայն այն է, թե ֆուտբոլիստն ինչքան արագ կվերադռնա իր մարզավիճակին։
Ամենայն հավանականությամբ, Ժոզե Մոուրինյոն ռիսկի չի դիմի Կոուրտուայի հարցում և շաբաթ օրը կրկին հնարավորություն կտա նրան փոխարինող Ասմիր Բեգովիչին։