Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «զինագործների» մրցակիցը 14-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» էր։
Տոնի Պյուլիսի սաները կարողացան 2-1 հաշվով հաղթանակի հասնել «Արսենալի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց հյուրերի լավագույն ռմբարկու Օլիյե Ժիրուն։ 7 րոպե հետո Ջեյմս Մորիսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 40-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Միկել Արտենան։
Այս պարտությունից հետո «Արսենալն» առաջատարի դիրքը զիջեց «Լեսթեր Սիթիին»։
Գոլեր․ Ժիրու՝ 28ր, Մորիսոն՝ 35ր, Արտետա՝ 40ր (ինքն․)։