Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին հայտնել է, որ վնասվածքներն իրենց չեն խանգարի գոլեր խփել «Լեսթերում»։
Վերջին շաբաթվա ընթացքում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մոտ մեջքի ցավեր են իհայտ եկել։ Արդեն երկու խաղ է՝ Վարդին պաշտպանիչ գոտիով է դաշտ դուրս գալիս։
Անգամ այդ վնասվածքը 28-ամյա հարձակվողին չխանգարեց ռեկորդ սահմանել՝ գոլ խփելով Պրեմիեր Լիգայի 11 անընդմեջ խաղում։ Ջեյմին պատրաստվում է առաջիկայում էլ գոլեր խփել՝ հաղթահարելով ցավերը։
-Կարծում եմ՝ բոլորն էլ արդեն գիտեն, որ ամեն շաբաթ ես վնասվածք եմ ստանում։ Սակայն չխաղալու ցանկություն երբեք չի եղել։ Ես ցանկանում եմ հնարավորինս շատ խաղալ և օգնել թիմիս։
Գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ վնասվածքներ եմ ստանալու։ Այդպիսին է իմ խաղը։ Եվ եթե պետք է խաղալ անգամ ցավով, ես խաղում եմ։ Այժմ ես ռեկորդ եմ սահմանել և ցանկանում եմ այն զարգացնել,- ասել է Վարդին։ The Telegraph