Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
«Կաչաղակներին» հաջողվեց ընդհատել լոնդոնյան ակումբի անպարտելի խաղերի շարքը: Հյուրերը կամային հաղթանակ տարան Ուայթ Հարթ Լեյնում: Էրիկ Դայերի գոլից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Ալեքսանդր Միտրովիչը, իսկ խաղի վերջին րոպեին հյուրերի հաղթական գնդակը խփեց Այոսե Պերեսը:
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը»՝ վաստակած 15 միավորով դուրս եկավ վտանգավոր գոտուց:
Գոլեր. Դայեր՝ 39ր, Միտրովիչ՝ 74ր, Այոսե Պերես՝ 90ր: