Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Քինգ Փաուեր» մարզադաշտում, ուր առաջատար «Լեսթեր Սիթին» ընդունել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Կլաուդիո Ռանիերիի սաները ոչ մի խնդիր չունեցան «կապույտների» հետ և տարան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իրենց 10-րդ հաղթանակը։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Ռիյադ Մահրեզը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ժոզե Մոուրինյոյի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին։
Այս հաղթանակից հետո «աղվեսները»՝ վաստակած 35 միավորով կշարունակեն միանձյան գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Վարդի՝ 34ր, Մահրեզ՝ 48ր, Ռեմի՝ 77ր։