«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» կիսապաշտպան Մոուտինյոյին: Այդ իսկ պատճառով պորտուգալացի մասնագետը երեքշաբթի օրը հետևում էր «ՊՍԺ»-«Պորտու» հանդիպմանը (2:1):
Ըստ Sky Sports-ի` Վիլաշ-Բոաշն այդ օրը ոչ միայն երկրպագում էր իր երկրի ակումբին, այլ նաև հետևում Ժոաու Մոուտինյոյի խաղին: Ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ «շպորները» կարող են ձեռք բերել կիսապաշտպանին 20 մլն եվրոյով: Այնուամենայնիվ, Վիլաշ-Բոաշը ժխտում է.
-Երբ ես գտնվում եմ «Պորտուի» խաղին մոտ վայրում, ապա անպայման մեկնում եմ այնտեղ` նրանց խաղը դիտելու: