Բրիտանական Sky Sports հեղինակավոր պարբերականը կազմել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։
Ցուցակի հիմքում դրվել է WhoScored.com կայքում Պրեմիեր Լիգայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ունեցած վիճակագրական ցուցանիշների միջինը։ 10-յակում տեղ են գտել երեք ֆուտբոլիստ Էվերթոնին, երկուսը Տոտտենհեմից և մեկական Մանչեսթեր Յունայթեդից, Արսենալից, Նյուքասլից, Ուոթֆորդից և Մանչեսթեր Սիթիից։
Պրեմիեր Լիգայի 10 լավագույն ֆուտբոլիստները (Մ21)
10. Խերարդ Դեուլոֆեու (Էվերթոն) – 6,88
9. Բրենդան Գալոուեյ (Էվերթոն) – 6.89
8. Ռահիմ Ստերլինգ (Մանչեսթեր Սիթի) – 6,94
7. Շանսել Մբեմբա (Նյուքասլ) – 6,95
6. Ջոն Սթոնս (Էվերթոն) – 7,01
5․ Նաթան Ակե (Ուոթֆորդ) – 7,06
4. Էրիկ Դայերլ (Տոտտենհեմ) – 7,12
3. Հեկտոր Բելերին (Արսենալ) – 7,17
2. Անտոնի Մարսյալ (Մանչեսթեր Յունայթեդ) – 7,23
1․ Դելե Ալի (Տոտտենհեմ) – 7,27