Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Հյուրերը նվազագույն հաշվով առավելության հասան «Օլդ Թրաֆորդում»։ Հանդիպման միակ և «Սաութհեմպտոնի» համար հաղթական գնդակ 87-րդ րոպեին խփեց օրեր առաջ «սրբերին» միացած Չարլի Օսթինը։
Այս հաղթանակից հետո Ռոնալդ Կումանի թիմը՝ վաստակած 33 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Օսթին՝ 87ր։