«Սուոնսի Սիթիի» ղեկավարությունը մտադիր է ավելացնել մարզադաշտի տեղերի թիվը: Այս մասին հայտնում է South Wales Evening Post-ը:
Այս պահին «Լիբերթի» մարզադաշտը կարող է ընդունել ընդամենը 20.5 հազար հանդիսական. Սա վերջից երկրորդ ցուցանիշն է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Շատ երկրպագուներ են հաճախ դիմում ղեկավարներին` տրամադրելու ավելի մեծ քանակով տոմսեր, քանի որ նրանք չեն կարողանում ներկա գտնվել թիմի հանդիպումներին:
Եթե ղեկավարության խնդրանքը կատարվի, ապա «Սուոնսիի» տնային մարզադաշտը կընդունի 11-12 հազար ավելի հանդիսական: Սպասվում է, որ աշխատանքները կկատարվեն 12 ամսվա ընթացքում: