Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 15-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտն» էր։
Արսեն Վենգերի սաները մրցակցի հարկի տակ հաղթեցին 0-2 հաշվով։ Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում՝ մեկ րոպեի տարբերությամբ։ 23-րդ րոպեին հաշիվը բացեց Մեսութ Օզիլը, իսկ 24-ին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 48 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Օզիլ՝ 23ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 24ր։