Անգլիայի գավաթի 4-րդ փուլում կայացավ «Վեստ Հեմ Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպման վերախաղարկումը։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
Այս անգամ էլ հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց նույն արդյունքը։ Միխաիլ Անտոնիոյի գոլին երկրորդ խաղակեսի մեկնարկին հնարամիտ հարվածով պատասխանեց Ֆիլիպե Կոուտինյոն։ Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Անջելո Օգբոնան խփեց դաշտի տերերի հաղթական գոլը և իր թիմին դուրս բերեց առաջնության հաջորդ փուլ, որտեղ նրանք կմրցեն «Բլեքբեռնի» հետ։
Գոլեր․ Անտոնիո՝ 45ր, Կոուտինյո՝ 48ր, Օգբոնա՝ 120ր։