Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Կարապները» կամային հաղթանակ տարան մրցակից հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Ջոել Քեմպբելը։ Առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ 74-րդ րոպեին Էշլի Ուիլյամսը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Սուոնսին»՝ վաստակած 30 միավորով բարձրացավ 16-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեմպբել՝ 15ր, Ռաուտլեջ՝ 32ր, Ուիլյամս՝ 74ր։