Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր աղյուսակի ետնապահ «Աստոն Վիլլային»։
«Քաղաքայիններ» սեփական հարկի տակ ջախջախեցին բիրմինգհեմյան ակումբին։ Մանուել Պելեգրինիի սաներից դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական անգամ էլ գոլով աչքի ընկան Յայա Տուրեն և Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 50 միավորով կպահպանի տեղը լավագույն քառյակում։
Գոլեր․ Տուրե՝ 48ր, Ագուերո՝ 50ր, 60ր, Ստերլինգ՝ 66ր։