«Լիվերպուլը» հետաքրքրվում է ռուսական «ԲԿՄԱ»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդայի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, 26-ամյա կիսապաշտպանի համար «կարմիրները» պատրաստ են վճարել 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Հոնդան «ԲԿՄԱ»-ում է 2010թ-ից, մասնակցել է 71 խաղի, որոնցում խփել է 18 գնդակ: