Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր աղյուսակի ետնապահ «Աստոն Վիլլային»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ բիրմինգհեմյան ակումբի նկատմամբ։ «Տոտտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ նրանց լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։ Գոլային փոխանցումներն էլ կատարեց երիտասարդ Դելե Ալին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները՝ վաստակած 58 միավորով կշարունակեն զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Քեյն՝ 45ր, 48ր։