Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «քաղաքայինները» երկու խաղերի արդյունքում 3-1 հաշվով հաղթեցին Կիևի «Դինամոյին», իսկ ՊՍԺ-ն 4։2 ընդհանուր հաշվով պայքարից դուրս թողեց «Չելսիին»։
Ավելացնենք, որ «Սիթին» առաջին խաղը կանցկացնի Փարիզում, ապրիլի 5-ին կամ 6-ին։ Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ «Էթիհադում»։
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի զույգերը․
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)