Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Յուրգեն Կլոպի սաներն ակտիվ սկսեցին խաղը և արդեն 22-րդ րոպեին հաղթում էին 0-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ երկրորդ գոլը խփեց Դանիել Սթարիջը։ Սակայն «կարմիրները» չկարողացան ոչ միայն հաղթել այս խաղում, այլ նաև միավոր վաստակել։ «Սաութհեմպտոնը» ֆանտաստիկ երկրորդ խաղակես անցկացրեց՝ խփելով 3 գնդակ։ Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գրացիանո Պելեն։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 47 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կոուտինյո՝ 17ր, Սթարիջ՝ 22ր, Մանե՝ 64ր, 86ր, Պելե՝ 83ր։