«Վեստ Հեմ Յունայթեդը» Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ջազիրա» ակումբից 9 մլն ֆունտով գնեց կիսապաշտպան Մանուել Լանսինիի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ լոնդոնյան ակումբը վարձակալեց 23-ամյա արգենտինացուն։ Լանսինին իր խաղով այքան տպավորեց Սլավեն Բիլիչին, որ արժանացավ Լուկա Մոդրիչի հետ համեմատությանը։
Շաբաթ օրը «Չելսիի» դարպասը խփած գոլը Լանսինիի համար ընթացիկ մրցաշրջանում 7-րդն էր, ինչի շնորհիվ «Բոլեյն Գրաունդի» ակումբը պայքարում է Չեմպիոնների Լիգայի գոտու համար։ Չսպասելով մրցաշրջանի ավարտին՝ «Վեստ Հեմն» այսօր 9 մլն ֆունտով գնեց վերջինիս տրանսֆերային ամբողջական իրավունքները։
-Լանսինին մեր ֆուտբոլիստը կլինի ևս չորս տարի։ Նրա պայմանագիրը ենթադրում է ևս երկու տարով երկարաձգելու հնարավորություն,- թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է «Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը։