Պրեմիեր Լիգայի 32֊րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 13֊րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Քաղաքայինները» հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Ֆերնանդոն, Սերխիո Ագուերոն և վնասվածքից նոր վերադարձած Քևին Դե Բրյույնեն։ Հանդիիպման վերջին րոպեին էլ իր թիմի չորրորդ գոլը խփեց Ալեքսանդր Կոլարովը։
Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը՝ վաստակած 54 միավորով կշարունակի զբաղեցնել 4֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ֆերնանդո՝ 7ր, Դե Բրյույնե՝ 12ր, Ագուերո՝ 19ր, Կոլարով՝ 90ր։