Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրից հետաձգված «Վեստ Հեմ Յունայթեդ» – «Ուոթֆորդ» հանդիպումը։
Սլավեն Բիլիչի սաները հերթական վստահ հանդիպումն անցկացրին սեփական հարկի տակ՝ այս անգամ հաղթելով «Ուոթֆորդին»։ Լոնդոնյան ակումբից երկու անգամ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մարկ Նոբլը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ իր լավագույն մարզավիճակին վերադարձած Էնդի Քերոլը։
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 56 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Քերոլ՝ 11ր, Նոբլ՝ 45ր (11մ), 53ր (11մ), Պրյոդլ՝ 64ր։