«Մանկունյացիների» պայքարը «մերսիսայդցիների» հետ հավերժ է, իսկ «քաղաքայինների» հետ կռիվը տիտղոսի համար ժամանակավոր է: Նման կարծիք է հայտնել «Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգսը: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ ուելսցի ֆուտբոլիստը արտասովոր ոչինչ չի զգում:
-Ինձ համար գլխավոր մրցակիցը «Լիվերպուլն» է, ոչ թե «Մանչեսթեր Սիթին»: Տարբեր ժամանակներում մենք տարբեր մրցակիցներ ենք ունեցել. Տարիներ առաջ հիանալի ակումբ էր «Արսենալը», Ժոզե Մոուրինյոյի ժամանակ լուրջ մրցակից էր «Չելսին», իսկ հիմա էլ «Սիթին» է,- նշել է Գիգգսը: