Այսօր կայացավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները։ «Լիվերպուլը» «Էնֆիլդում» մրցեց «Վիլյառեալի» հետ։
Իսպանիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց «Լիվերպուլը»՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։ Բրունո Սորիանոյի ինքնագոլից հետո գոլերի հեղինակ դարձան Դանիել Սթարիջը և Ադամ Լալանան։
Ավելացնենք, որ եզրափակչում «Լիվերպուլը» կխաղա «Սևիլյայի» հետ։
Սորիանո՝ 7ր (ինքն․), Սթարիջ՝ 63ր, Լալանա՝ 81ր։