Չսպասելով մրցաշրջանի ավարատին՝ «Էվերթոնը» պաշտոնապես հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնից Ռոբերտո Մարտինեսին հեռացնելու մասին։
Երեկ հայտնի դարձավ, որ մերսիսադյան ակումբի ղեկավարները հանդիպում են ունցել և կայացրել են Մարտինեսին հեռացնելու որոշում։ Լուրը արագ տարածվեց մամուլով, իսկ այսօր ակումբը պաշտոնապաես հաստատեց այն։
«Էվերթոնում» անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Մարտինեսը հասել է Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ, ինչպես նաև ակումբին օգնել է հավաքել Պրեմիեր Լիգայի պատմության մեջ իր ամենաշատ միավորները։