Ինչպես և սպասվում էր, այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնից Լուի վան Գալին ազատելու մասին։
Հոլանդացի մասնագետը «Օլդ Թրաֆորդում» փոխարինեց Դևիդ Մոյեսին։ Թվում էր, թե նա կկարողանա «Յունայթեդին» վերդարձնել հաղթանակների ուղուն, սակայն նրա փիլիսոփայությունն էական արդյունք չտվեց։ Երկու տարվա ընթացքում նրա թիմը մեկ անգամ միայն հաղթեց Անգլիայի գավաթը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաները» զբաղեցրին 5-րդ հորիզոնականը և խփեցին վերջին տարիների ընթացքում իրենց ամենից քիչ գոլերը։
Մանչեսթերյան ակումբը դեռևս չի հայտնել նոր մարզչի մասին, սակայն ոչ մեկի համար անակնկալ չի լինի, եթե առաջիկա օրերի ընթացքում այդ պաշտոնում աշխատանքի անցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն։