Պրեմիեր Լիգայի 2016/17 մրցաշրջանի իր առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բորնմուտին»։
Տուրի ամենաարդյունավետ խաղում վստահ հաղթանակ տարան «կարմիր սատանաները»։ Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը մրցակցի պաշտպանի սխալից հետո բացեց Խուան Մատան։ Երկրորդ խաղակեսում հյուրերը ևս 2 գոլ ուղարկեցին «Բորնմուտի» դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Ուեյն Ռունին և Զլատան Իբրահիմովիչը։
Դաշտի տերերի միակ գոլը խփեց Ադամ Սմիթը։
Գոլեր․ Մատա՝ 40ր, Ռունի՝ 59ր, Իբրահիմովիչ՝ 64ր, Սմիթ՝ 69ր։