Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ստոկ Սիթիին»։
«Քաղաքայինները» 1-4 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան «Բրիտանիա» մարազադաշտում։ Խաղում գրանցվեց 2 հատ 11 մետրանոց, որոնցից մեկը վաստակեց, իսկ մյուսն իր թիմի դարպասին բերեց Ռայան Շոուքրոսը։ «Սիթիից» դուբլի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն և Նոլիտոն, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Բոյան Կրկիչը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 6 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ագուերո՝ 27ր (11մ․), 36ր, Բոյան՝ 49ր (11մ․), Նոլիտո՝ 86ր, 90ր։