Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրնլիին»։
Նախորդ տուրում 3-4 հաշվով «Արսենալին» հաղթած «Լիվերպուլն» անակնկալ պարտություն կրեց «Բրնլիից»։ Դաշտ տերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Սեմ Վոուկսը և Անդրե Գրեյը։
Գոլեր․ Վոուկս՝ 2ր, Գրեյ՝ 37ր։