Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ֆրանսիկան ներկայացնող «Մոնակոյին»։
Լոնդոնցիներն իրենց առաջին հանդիպումն էին անցկացնում «Ուեմբլիում», որը վարձրակալել են 2 տարով։ Մեկնարկը հաջող չստացվեց Մաուրիսիո Պոչետինոյի թիմի համար, որը պարտվեց 1-2 հաշվով։ Հանդիպման բոլոր 3 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Տոտտենհեմի» միակ գոլն ընդմիջումից առաջ խփեց Տոբի Ալդերվեյրելդը։
Գոլեր․ Սիլվա՝ 15ր, Լեմար՝ 31ր, Ալդերվեյրելդ՝ 45ր։