Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը Մյունխենգլադբախի «Բորուսիան» էր։
«Քաղաքայինները» վստահ հաղթական տարան գերմանական ակումբի նկատմամբ։ «Սիթիից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Կելեչի Իհեանաչոն։
Գոլեր․ Ագուերո՝ 8ր, 28ր (11մ), 77ր, Իհեանաչո՝ 90ր։