«Լիվերպուլը» պատրաստվում է հունվարին ձեռք բերել «Սելթիկի» և Հունաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեորգի Սամարասին:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «կարմիրները» Սամարասով հետաքրքվում էին դեռևս 2006-2008 թվականներին, երբ հույնը հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Այժմ 27-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն ֆունտ:
Սամարասը կարևոր դեր ունեցավ Չեմպիոնների Լիգայում «Սելթիկի» փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու գործում: Գեորգին աչքի ընկավ խմբային փուլի բոլոր երեք արտագնա խաղերում:
Ավելացնենք, որ «Լիվերպուլը» դեռևս հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջով: