Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Արսենալն» ընդունել էր շվեյցարիական «Բազելին»։
Խաղն անցավ «զինագործների» նկատելի առավելությամբ, ովքեր էլ երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 4 միավորով 2-րդն է B խմբում։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 7ր, 26ր։