Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
«Քաղաքայինները» սեփական հարկի տակ միավոր կիսեցին մերսիսայդյան ակումբի հետ։ Հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց բելգիացի ռմբարկու Ռոմելու Լուկակուն։ 6 րոպե հետո Նոլիտոն վերականգնեց հաշվի հավասարարությունը։
Չնայած միավորի կորստին՝ «Սիթին» կշարունակի պահպանել առաջին հորիզոնականը։
Գոլեր․ Նոլիտո՝ 72ր, Լուկակու՝ 64ր։