Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլն» ընդունել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչին»։
Յուրգեն Կլոպի թիմը 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Էնֆիլդում»։ Հանդիպման ելքը վճռվեց դեռ առաջին խաղակեսում։ Գոլերի հեղինակ դարձան Սադիո Մանեն և Ֆիլիպե Կոուտինյոն։ «Վեստ Բրոմվիչին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 81-րդ րոպեին «կարմիրների» դարպասը գրավեց Գարեթ Մաքոլին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակած 20 միավորով հավասարվեց առաջատար «Արսենալին»։
Գոլեր․ Մանե՝ 20ր, Կոուտինյո՝ 35ր, Մաքոլի՝ 81ր։